Ամերիյան զինվորականները ոչնչացրել են յեմենյան ակաբեկիչ Ջամալ Ահմեդ Մուհամեդ Ալի ալ-Բադավիին, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

«Մեր աշխատանքը «Ալ-Քաիդայի» դեմ շարունակվում է: Մենք երբեք չենք դադարի պայքարել արմատական իսլամական ահաբեկչության դեմ»,-գրել է երկրի ղեկավարը:

CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Ուրբանին, հայտնում է, որ ալ-Բադավին զոհվել է հունվարի 1-ին Եմենի Մարիբ նահանգում ավիահարվածի արդյունքում: Վաշինգտոնում հայտարարում են, որ գործողության ժամանակ ահաբեկիչը մեքենայում միայնակ էր:

Ալ-Բադավին, որը համարվում էր 2000 թվականին Ադենա նավահանգստում «Քոուլ» ականակրի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկը, ըստ ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոյի վարկածի՝ աշխարհում ամենահետախոզվող ահաբեկիչներից մեկն էր: Նրա ձերբակալմանը նպաստող տեղեկատվության համար սահմանվել էր հինգ մլն դոլարի չափով պարգեւատրում:

2004 թվականին Յեմենում ահաբեկիչը դատապարտվել էր մահապատժի, ավելի ուշ այն փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ: Մի քանի անգամ նրան հաջողվել էր փախուստի դիմել բանտից, եւ արդյունքում 2007 թվականին նա ազատ էր արձակվել տեղական իշխանությունների նկատմամբ հավատարմություն պահպանելու խոստման դիմաց: Այդ ժամանակից ի վեր՝ ԱՄՆ-ը հետախուզում էին նրան:

«Քոուլի» վրա հարձակում են գործել երկու մահապարտներ, որոնք կառավարում էին պայթուցիկով լցված մոտորանավակները: Պայթյունի արդյունքում զոհվել էին 17 ամերիկյան նավաստիներ, եւս 39-ը վիրավորվել էին: Ականակիրը ճեղքվել էր. Վերանորոգումից հետո այն կրկին հանձնվեց շահագործման: