Լիբանանի ներքին գործերի նախարար Մուհամեդ Ֆահմին ներկայացրել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պաշտոնական պատճառը: Այս մասին նա հայտարարել է Al Hadath հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, մայրաքաղաքի նավահանգստում վտանգավոր ամոնիումի նիտրատ է պայթել: Միևնույն ժամանակ, ուժային կառույցները Al Mayadeen հեռուստաալիքին հաղորդել են, որ պայթել է ինը տարի առաջ նավերից մեկից առգրավված պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռը, որը պահվում էր նավահանգստում գտնվող պահեստում՝ հետագա մշակման կամ ոչնչացման համար:Չորս ամիս առաջ զեկույց էր պատրաստվել պայթուցիկ նյութերի նման բեռը ծովային նավահանգստում պահելու մեծ վտանգի մասին: Ըստ որոշ տեղեկությունների, պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, ինչի արդյունքում սելիտրան պայթել է:


Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Քաղաքի շատ թաղամասեր են տուժել, այդ թվում պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը: Զոհվել է առնվազն 30 մարդ, ավելի քան երեք հազարը վիրավորվել են: