Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 7-ին, ժամը 22:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76/7 շենքի մոտակայքում, այրվում են թղթե արկղեր. առկա է կայանած ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:21-ին:

Մոտ 100 քմ տարածքում այրվել են կուտակած թղթե արկղեր, 4 աղբարկղում՝ աղբ, եւ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) 6 անիվները, շարժիչն ու նստատեղերը՝ մասամբ: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: