Politik.am-գրում է. ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, պարզվում է, թաքցնում է իր կենսագրության որոշ հատվածներ: Մեր խմբագրության ստացած լուսանկարից պարզ է դառնում, որ նա հոգևոր կրթություն է ստացել: Հետաքրքիր է, որ Միրզոյանի պաշտոնական կենսագրականում բացակայում է հոգևոր կրթություն ստանալու մասին տեղեկատվությունը:

 Գրված է, որ նա ծնվել է 1979 թվականին և 2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: Բայց գրված չէ, թե երբ է ընդունվել ԵՊՀ, ավելին, պարզ չէ՝ նա ԵՊՀ՞ է ընդունվել, թե՞, օրինակ, հոգևոր ճեմարանից տեղափոխվել է ԵՊՀ:

Հայաստանի տարածքում գործում է երկու հոգևոր կրթոջախ` Էջմիածնի Գևորգյան ջեմարանը և Սևանի Վազգենյան հոգևոր դպրոնցը:

Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ տեր Մինասը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ Արարատ Միրզոյանը իրենց մոտ չի ուսանել: Ըստ մեր զրուցակցի՝ դպրանոցում ուսանողների թիվը մեծ չէ, ինքն էլ 1995 թվականից ծառայություն է իրականացնում այնտեղ և հստակ կարող է ասել, որ նման ուսանող չեն ունեցել:

Էջմիածնի Գևորգյան ճեմարանից մեզ դեռ չի հաջողվել տեղեկատվություն ճշտել: Մամլո դիվան տեր Վահրամ քահանա Մելիքյանը հանդիպման էր, և հնարավոր չեղավ նրա հետ զրուցել: