Իշխանության տարբեր ներկայացուցիչներ անընդհատ խոսում են մեդիագրագիտությունից, բարեխիղճ լրագրությունից, բայց վարչապետին պատկանող լրատվամիջոցն, օրինակ, ադրբեջանական աղբյուրից ուղիղ թարգմանությամբ Իրանի ԳՇ պետին վերագրվող հայտարարություն է հրապարակում, որը դեռ պարզ չէ՝ կեղծ է, թե իրական:

Ընդ որում, Ադրբեջանի «տարածքային ամբողջականություն» ձևակերպումն առանց չակերտների մեջ առնելու: Իրանական աղբյուրներում մինչ այս պահը նման մեջբերում չեմ գտել: Եթե անգամ պարզվի, որ մեջբերումը կեղծ չէ, միևնույն է, ադրբեջանական աղբյուրներից ուղիղ թարգմանությունը սխալ է ու վտանգավոր տեղեկատվական անվտանգության պահպանման տեսանկյունից:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mariam.hakhnazaryan.5