«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չի կարողանում համակեպվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անարդար որոշման հետ: Ծառուկյանը Մելքումյանի փոխարեն՝ ԱԺ նախագահություն գործուղեց Վահե Էնֆիաջյանին:

Սակայն Մելքումյանը հասկանում է, որ Ծառուկյանը ուղղակի կատարել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, քանի որ Փաշինյանին պետք չի եղել, որ նախագահությունում որևէ բանիմաց ու փորձառու մարդ լինի»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: