Օրեր առաջ տեղեկացրել էինք Արարատում հնչած կրակոցների դեպքն ու մանրամասները:

Հունվարի 7-ին, ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով, «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքելու պահին հայտնաբերել ու Ոստիկանության Արարատի բաժին էին բերման ենթարկել 27-ամյա Ժորա Գ.-ին, ով մեղադրվում էր Հունվարի 5-ին, Ժամը 23։30-ի սահմաններում, Արարատի մարզում գտնվող ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ արձակելու մեջ։

 YerevanNews.am լրատվականը հետամուտ է եղել գործի ընթացքին՝ պարզելու դրդապատճառներն ու այլ մանրամասներ: 

Մեր ճշտումների համաձայն՝ տեղի ունեցածից 10-15 րոպե առաջ, դեպքի վայրի հարևանությամբ՝ շենքի բակում գտնվող հացի փռի ետնամասում, տեղի է ունեցել վիճաբանություն տուժողի և մեղադրյալի միջև: Նշենք նաև, որ տուժողը  իր ընկերների հետ նախահարձակ է եղել, և տեղի ունեցել վեճ՝ տուժողի և մեղադրյալի միջև, որից հետո մեղադրյալը հեռացել է դեպքի վայրից․ այնուհետև ավելի ուշ հնչել են կրակոցները:

Հիշեցնենք, որ մեղադրյալի՝ Ժորա (Արմեն) Գասպարյանի, YerevanNews.am-ի կատարած՝ ընկերների հետ հարցազրույցի ժամանակ, վերջիններս նրան որակել էին որպես ընկերասեր, բարձր պատասխանատվությամբ, մարդկային բարձր բարոյական հատկանիշներով օժտված երիտասարդ, ով վայելում է ինչպես իր ընկերների, այնպես էլ ողջ շրջապատի սերն ու հարգանքը: 

Ծանուցում՝

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) 66-րդ հոդվածով սահմանվում է, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: