«Փաստ» թերթը գրում է. « Շաբաթվա ինտրիգն ու անսպասելի միջադեպը Փաշինյան–Ալիեւ արդեն երրորդ «ոչ պաշտոնական» հանդիպումն էր, որը տեւեց 1,5 ժամ: Այս անգամ՝ Դավոսում:

Ու չնայած «այդպես ստացվեց» ոճով նշվում է, որ հանդիպումը պատահական էր, մեր տեղեկություններով, Ալիեւ–Փաշինյան հանդիպումը ի սկզբանե պլանավորած է եղել, ու երկու ղեկավարները նախապես տեղյակ են եղել: Ավելին՝ հավաստի աղբյուրների համաձայն՝ հանդիպման մանրամասները քննարկվել են ԱԳ նախարարների մակարդակով 4–ժամյա հանդիպման շրջանակներում:


Ի դեպ՝ Ալիեւի հետ հանդիպումից րոպեներ առաջ, երբ Փաշինյանը մտնում էր սենյակ, հեռախոսով ոգեւորված խոսում էր եւ ժպտում. ըստ «օդում կախված լուրերի», նա հեռախոսով խոսում էր Լեւոն Տեր–Պետրոսյանի հետ եւ խորհուրդներ հարցնում նրանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում