«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ Ցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է 269 մլն դրամի վնաս՝ չվճարված հարկերի տեսքով:


Մեր տեղեկություններով՝ այդ գումարը տասնյակ անգամ գերազանցող վնաս է մեղսագրվում նաև Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին: Դրանք ևս աշխատել են հարկերը թաքցնելով, իսկ թաքցված գումարի մի չնչին մասն ուղղվել է, այսպես կոչված, բարեգործական շոու ծրագրերի կազմակերպմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: