Իրաքի Դիյալի նահանգում օրերս լույս աշխարհ եկած յոթնյակը մահացել է, հաղորդում է Al-Sumaria հեռուստաալիքը:

Նահանգի 25-ամյա բնակչուհին լույս աշխարհ էր բերել յոթնյակին բնական ճանապարհով: Տեղի հիվանդանոցի տնօրենը դեպքն աննախադեպ էր անվանել: Հաղորդվել էր մոր և նորածինների առողջական լավ վիճակի մասին:
Նորածինների մահվան պատճառների մասին չի հաղորդվում: