Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի՛ խեղաթյուրեք իմ խոսքը. մի շարք լրատվամիջոցներ հիմքից խեղաթյուրել են երեկվա իմ հայտարարությունը։ Նրանք ուղիղ կամ անուղղակի կերպով ինձ վերագրում են այնպիսի արտահայտություններ, որոնք ես չեմ արել։ Օրինակ, ասում են, որ ես խոսել եմ ապստամբության անհրաժեշտության մասին և նույնիսկ նկատի եմ ունեցել, որ դա պետք է զենքով անել։ Մինչդեռ դա մերկապարանոց հերյուրանք է։ Հորդորում եմ առնվազն զերծ մնալ ակնհայտ ստեր տարածելուց և, եթե կա ցանկություն, պարզապես ընթերցել իմ հայտարարությունը»։