Եկատերինբուրգում դատակավարություն է սկսվել Գևորգ Ավետիսյանի դեմ, ով հունվարի վերջին այրվող տնից 3 երեխայի էր փրկել: Նրան մեղադրում են հարևանին ծեծելու համար, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանային դատախազության ներկայացուցիչ Մարինա Կանատովային:

Նշվում է, որ Ավետիսյանների ընտանիքը մի քանի տարի տունը կիսել է գործով տուժողի հետ։ Տուժողը պատմել է, որ նա նստած է եղել իր մեքենայի հետևի նստարանին, երբ տեսել է, որ Ավետիսյանը մոտենում և ծակում է իր մեքենայի անիվը։ Նա դուրս է եկել մեքենայից, և քաշքշուկ է սկսվել: Իբր Ավետիսյանը վիճաբանության ընթացքում մի քանի հարված է հասցրել տուժողին՝ կոտրելով նրա կողը, որը ծակել է թոքը։

«Ավետիսյանին և ևս մեկ տղամարդու մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածով»,- հայտնել է Կանատովան:

Ինքը՝ Գևորգ Ավետիսյանը, պատմել է, որ իր ընտանիքը տուժածի մերձավորների հետ ավելի քան 7 տարի կիսում է տունը, և նրանք մշտապես կենցաղային վեճեր են ունեցել։ Սակայն վիճաբանության օրը՝ անցած տարվա սեպտեմբերի 8-ին, ինքը չի ծակել տուժածի ավտոմեքենայի անիվը։ Նրա վարկածով՝ հենց տուժածն է հարձակվել իր վրա գազի բալոնով։

Նշենք, որ Գևորգ Ավետիսյանին, նրա կնոջն ու 5 երեխաներին բնակարանից վտարել են: