ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի 7 թեկնածուների ցանկը. նրանք բոլորն ընդգրկված են ներկայիս կազմում: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է տնօրենների խորհրդի անդամ: Նշենք, որ «Զարուբեժնեֆտ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ՌԴ-ին:

Հիշեցնենք՝ նախորդ տարի հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը դուրս է եկել ՀՀԿ-ից, նա եղել է «Հայռուսգազարդ»-ի տնօրեն, Երևանի քաղաքապետ: