Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երեկվա համապետական շաբաթօրյակի շուրջ  ծավալված տարատեսակ խոսակցություններին, գրել է.

«Եթե նորօրյա «ընդդիմության» երեկվա միակ «բոցը» վարչապետի աղբ, բիչոկ հավաքելն ու թարս հագած ձեռնոցն է, ուրեմն սելավը ձեզ տանի, կարմուշկից կտրված, աշխարհին պադավատից նայել երազած, կոստուգալստուկ նոր հագած չտեսներ։

Մեղք եք։Դուք երբեք լուրջ չեք ընկալվելու, դուք այդ մտածողությամբ հավերժ լուզեր եք։ Իսկ ես գերագույն հաճույք ստացա Սոս Սարգսյանի թատրոնի հիմնարկեքին վարչապետի՝ քաղքենիագեղցիության հարամ աշխարհը պղծելուց»։