Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբրահամյանը Արարատի մարզի Տափերական գյուղից էր: 25-ամյա Ռոբերտն ամուսնացած էր, փոքրիկն արդեն երեք տարեկան է:Իր համայնքում Ռոբերտ Աբրահամյանին ճանաչել են որպես շատ բարեհամբույր, հարգալից երիտասարդ:

«Ազատությունն» այցելել է Ռոբերտի ընտանիքին, ծանոթացել նրանց խնդիրներին: Ռոբերտի կինը՝ Քնարիկը, առանց աչցունքների չի կարողանում հիշել ամուսնուն:

Երիտասարդ կինը որոշել է շարունակել ապրել ամուսնու ծնողների տանն իր փոքրիկի հետ, որովհետև հասկանում է, որ չի կարող նրանց մենակ թողնել և տանել այդ տնից որդեկորույս ծնողների միակ սփոփանքը դարձած թոռնիկին՝ փոքրիկ Աբրահամին:Տեսանյութը՝ ստորև.