Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով է հրավիրել ԱԺ տրանսվեստիտ Լիլիթին: Մարդը եկավ, ընդհամենը 5 րոպե խոսեց ամբիոնից, ոչ ատելության կամ այլասեռության քարոզ արեց, ոչ վառելու կոչեր հնչեցրեց, ոչ էլ հրավիրեց համալրել տրանսվեստիտների շարքերն ու գնաց...

Ու էլ հետ չի գալու...Բայց ինձ շատ է հետաքրքրում, ով է ԱԺ հրավիրել Գյումրիի Վարդանիկին՛ գողական բարքերով ապրող, Գյումրին երկար տարիներ քամող, քաղաքի բյուջեն ու ունեցվածքը մսխող, վառել-քառատելուն պատրաստ կեղծ բարեպաշտին: Որը եկել է ու 5 տարով լռվելու է ԱԺ-ում, գրկելու է ԱԺ ամբիոնը ու անհոգ ապրելու է մեր վճարած հարկերով:

Ու ինձ շատ է հետաքրքրում, թե ով է հրավիրել Հին Կտակարանի դաժան հրեշներից կլոնավորված Տեր Ղազարին ծառայել հավատացյալ ժողովրդին Սբ. Գրիգոր Լուսավորիչ (ներիր մեզ, Լուսավորիչ) եկեցեցում: Որը քարոզում է միջնադարյան բարքեր, խավարամտություն, ատելություն... Ու որը լռվելու է սուրբ տաճարում մինչեւ կյանքի վերջ»: