Մայիսի 2–ի երեկոյան Երեւանում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող գետնանցումում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մի երիտասարդ ոստիկանություն է ահազանգել եւ հաղորդում տվել, որ իրեն ծեծել են՝ հասցնելով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ոստիկանությունից հայտնեցին, որ տուժողը 1996թ.–ին ծնված երիտասարդ է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն։