Այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել ոստիկանության Կենտրոնի բաժնից:
Այս մասին տեղեկանում ենք Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից նախաձեռնության անդամներն ակցիա էին իրականացնում՝ #SutNikol գրությամբ գրաֆիտիներ անելով Երևանի տարբեր հատվածներում, ինչն էլ պատճառ էր դարձել նրանց բերման ենթարկելուն: