Համացանցում հրապարակվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet ինքնաթիռի վայրէջքի ամբողջական տեսագրությունը։

Տեսագրությունն արվել է պանորամային տեսախցիկով, և օգտատերերը հնարավորություն են ունեցել ականատես լինեն վայրէջքի ընթացքին։ Երևում է, որ SSJ ինքնաթիռը վայրէջքից առաջ մի քանի անգամ քթային և հետևի հատվածով հարվածել է թռիչքուղուն։

Նշվում է, որ տեսագրությունն արվել է այնպիսի անկյունից, որը նախկինում հասանելի չի եղել։ Երևում է նաև, թե ինչպես են փորձում տարհանել ուղևորներին։