ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Արցախից Սովետաշեն տեղափոխելու մասին լուրերին։

«Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում դասընթացների, վերապատրաստման: Ժամանակավոր է և վերադառնալու է: Չգիտեմ որևէ ինֆորմացիա, որ վիճակը լարված է: Աշոտի՝ Երևան գալը դրա հետ ոչ մի կապ չունի, ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել», – պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը սահմանին լարված է, այդ իսկ պատճառով իրենց որդին տեղափոխվել է Երևան, ասաց Աննա Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ Աշոտ Փաշինյանը ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր:

Հարցին՝ արդյոք Երևանում եղած ժամանակ Աշոտ Փաշինյանը մնացե՞լ է ծնողների տանը, Հակոբյանը պատասխանեց. «Ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր եղել է տանը»: