Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. 34-ամյա մի տղամարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Բժիշկները պարզել են, որ նա դանակահարված է։

Վնասված է եղել որովայնը։ Բժիշկներին հաջողվել է վիրահատական միջամտությամբ փրկել նրա կյանքը։

Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ տղամարդուն դանակահարել է ընկերուհին։ Մեզ չհաջողվեց պարզել, թե որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։ Պարզեցինք միայն, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանից։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են այդ աղջկա ինքնությունը և որոնում են նրան։