«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրություններում հաղթանակի լուրջ հնարավորություններ ունի ԱՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով այս օրերին ակտիվ նախընտրական հանդիպումներ է ունենում Արցախի գյուղերում և քաղաքներում:

Արցախի նախկին և ներկա նախագահները մտահոգված են Բաբայանի հնարավոր հաղթանակով և համարում են, որ Բաբայանին կարող է հաղթել միայն Ռոբերտ Քոչարյանը՝ համոզելով նրան վերադառնալ Արցախ և առաջադրվել նախագահի պաշտոնում: Ընտրությունները տեղի են ունենալու 2020թ. մարտին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: