ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների տեղակալներ է նշանակել։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
վարչապետը Իրինա Ղափլանյանին նշանակել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Արայիկ Խզմալյանին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Գրիշա Թամրազյանին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Արևիկ Անափիոսյանին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Գեղամ Վարդանյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

Ավագ Ավանեսյանին՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Արտակ Քամալյանին՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Հակոբ Վարդանյանին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

Բագրատ Բադալյանին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

Լիլիա Շուշանյանին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։