Հունիսի 4-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի վնասվածք» ախտորոշումով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երեւանում սովորող, սեւանցի 16-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ քոլեջում ապակիով վնասվածք է ստացել:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների եւ Նոր Նորքի բաժնի ԱԳ եւ ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.00-ին, Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Քոլեջի 17-ամյա սովորողը դանակով հարվածել էր նրա որովայնին՝ պատճառելով վնասվածք:

17-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: