Ասյա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինձ էլ են փորձել բռնաբարել։ Ինձ էլ են կարողացել բռնաբարել։ Ինձ էլ են կպել առանց իմ թույլտվության։ Ես էլ չեմ կարողացել խոսել։ Ինձ էլ են ծաղրել բաժանմունքում։ Ինձ էլ են թերահավատորեն նայել ու կաշկանդել։ Ինձ էլ են ստիպել հավատալ, որ բոզ եմ, մեղավոր եմ, արժանի եմ,սխալ եմ։ Ինձ էլ են մեղադրել թույլ տալու, ուրիշ լինելու համար։ Ինձ էլ չեն հավատացել։ Ինձ էլ են խնդրել, որ դիմումս հետ վերցնեմ։ Ինձնից էլ են պահանջել, որ լռեմ։ Իմ Չ֊լռությունն էլ են ծաղրել ու լռությանս վրա բռնաբարության մասին վատ անեկդոտներ են պատմել ու հռհռացել։ Չեն մտածել, որ կարա ցավա, իսկ ես երկրորդ տասնամյակումս վերհիշում եմ ամեն ինչ, ժպտում,զռում, ափսոսում շատ բաների համար ու լռում հուսահատ, հոգնած,շատ հոգնած։ Կարդում եմ Lucy Kocharyan - ին ու ավելի սեղմվում, խեղճանում, փոքրանում։ Արի խոսենք,պատմենք։ Արի մի բաժակ թեյի սեղանի շուրջ բուժենք իրար։ Ես քեզ հասկանում եմ, զգում եմ , հավատում եմ»։