Նախօրեին Իջեւանում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 11 քաղաքացի, որից 8-ը՝ ոստիկան: դ

Նրա խոսքով, բոլորն էլ դուրս են գրվել ըստ իրենց բնակության վայրի։


«Ոստիկանները եղել են ներքին զորքերից , ունեցել են գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդեր, պատռված վերքեր՝ տարբեր աստիճանների, սալջարդեր։

Ոստիկաններին առաջին բուժօգնություն ցուցաբերվել է, նրանք Երեւանում կանցնեն KT հետազոտություն, եւ բժիշկները կորոշեն, տեղափոխել հոսպիտալ, թե՝ ոչ»,-ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանները դուրս են գրվել լուսադեմին։

Հերթապահ վիրաբույժի խոսքով, 2 քաղաքացի եկել են հիվանդանոց ժամը 22։00-23։00-ն ընկած ժամերին, երրորդը եկել է առավոտյան ժամը 5-ին։ Վիրավորներն ունեցել են պատռած վերքեր, բժիշկները կարել են վերքերը, եւ դուրս գրել։

Նշվեց նաեւ, որ Նոյեմբերյանի ԲԿ որեւէ վիրավոր չի տեղափոխվել:

Իջևանում բախումներից հետո ահազանգեր են եղել ՄԻՊ-ի թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել են, որ կապի մեջ են ոստիկանության հետ։

Ցուցարարները մի քանի ժամ փակ են պահել դեպի Վրաստան տանող մայրուղին, որի հետեւանքով 5 կմ երկարությամբ խցանում է առաջացել: Ավելի ուշ ճանապարհը բացվել էր: Մարզպետ Հայկ Չոբանյանը նշել էր, որ ոչ մի զիջում չի լինելու, անօրինական ոչ մի պահանջ չի կատարվելու: