ՌԴ աշխատանքի նախարարության փորձագետ Դմիտրի Պլատիգինի կարծիքով՝ 10-15 տարի անց կանհետանան այժմ շատ պահանջված մի շարք մասնագիտություններ: Տեխնոլոգիական զարգացումը շատ ոլորտներում մարդկանց կփոխարինի արհեստական ինտելեկտով ու մեքենաներով, որոնց առավելությունն այն է, որ չեն հիվանդանում, չեն խուսափում աշխատանքից և չեն գնում ծխելու:Ապահովագրական ընկերություններ, բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, զբոսաշրջային գորակալություններ. ահա այն կառույցները, որտեղ կավելանա արհեստական ինտելեկտը:

Ռիսկային են համարվում հետևյալ մասնագիտությունները.

1.Հաշվապահներ/ մեքենան կարող է ավելի ճիշտ և արագ հաշվել/,

2.Վաճառողներ/ քարտով վճարումը դառնում է ավելի ու ավելի տարածված/,

3.Պահակներ/ բազմաթիվ տեսախցիկներ են տեղադրված ամենուր, դրանց թիվը կավելանա անընդհատ/,


4.Առաքիչներ/ ապրանքներն ու սնունդը, օրինակ՝ Մոսկվայում, արդեն կատարվում է թռչող սարքերով՝ դրոններով/,

5.Տաքսիստներ/ մեքենաներ, որոնք ինքնուրույն կտեղաշարժվեն, Մոսկվայում, օրինակ, արդեն կան/:

Փորձագետները կարծում են, որ մարդկանց փոխարեն մեքենաների ներդրումն աստիճանաբար տեղի կունենա, դա այնքան էլ արագ գործընթաց չէ: Նրանք կանխատեսում են, որ 2050 թվականին Մոսկվայում աշխատատեղերի 30 տոկոսը ավտոմատացված կլինի: Իսկ առայժմ աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտություններն են հաշվապահը, քարտուղարը, անշարժ գույքի գործակալը և տուրիստական գործակալության աշխատակիցը: