Ռուսական «Известия» պարբերականը հրապարակել է ՌԴ-ում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը, որտեղ առաջին տեղը զբաղեցնում է գանձապահ-վաճառողի հաստիքը: Ամենապահանջված հաստիքների ցանկում են ներառվել նաև խոհարարի, արհեստագործական ուսուցման դասավանդողի, փաստաբանի և սոցիալական աշխատողի մասնագիտությունները:

Բացի այդ, ցանկում ընդգրկված են գնումների մասնագետները, բուժքույրերը, գործավարները, հաշվապահներն և մանկավարժ-դեֆեկտոլոգները։ Պարբերականը նաև տեղեկացվել է, որ ուսումնասիրությունները վերաբերում են միջին օղակում աշխատողների և մասնագետների մասնագիտություններին: Ըստ Ռուսաստանի աշխատանքի նախարարության՝ ամենապահանջված մասնագիտությունների ցանկի առաջին տեղը զբաղեցնում են ինժեներները։ Երկրի զբաղվածության նախարարությունը տեղեկացրել է, որ արդյունաբերության, շինարարության մեջ կա որակավորված ինժեներների պակաս: