Փարիզ-Ստամբուլ չվերթն իրականացնող «Ատլաս գլոբալ» ավիաընկերության օդանավն այս պահին կանգնել է Փարիզի օդանավակայանում ու թռիչք չի իրականացնում։ Կես ժամ ուշացմամբ ուղևորներին հրավիրել են օդանավի սրահ, սակայն երկու ժամ է՝ օդանավը տեղից չի շարժվում։ Ուղևորներին էլ պահում են շոգ ինքնաթիռում։ Hraparak.am-ին տրամարված տեսանյութում երևում է՝ ինչպես են ուղևորները փորձում դուրս գալ օդանավից և հայտնվել սպասասրահում, քանի որ օդանավում անտանելի շոգ է և շնչելու օդ չկա։

Նշենք, որ սա տարանցիկ չվերթ է, և Ստամբուլից հետո պետք է թռիչքը շարունակվի դեպի Երևան։ Օդանավում, ի թիվս այլ անձանց, գտնվում են նաև մեր հայրենակիցները։ Միայն երկու ժամ անց ուղևորներին թույլատրել են դուրս գալ սպասասրահ։ Օդանավի կանգնելու պատճառների մասին որևէ տեղեկություն չկա։