Ֆուտբոլի Արգենտինայի մինչեւ 23 տարեկանների հավաքականը նվաճել է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հարավամերիկյան գոտու օլիմպիական ընտրական մրցաշարի վերջին խաղում Արգենտինան 1:0 հաշվով հաղթել է Բրազիլիային, որը չնվաճեց օլիմպիական ուղեգիր։

Հարավային Ամերիկայից երկրորդ օլիմպիական ուղեգիրը նվաճել է Պարագվայի օլիմպիական հավաքականը, որը 2:0 հաշվով հաղթել է Վենեսուելայի թիմին։