Կրասնոդարում ավտոսրահի սեփականատեր Վահան Միքայելյանը հսկա անիվներ է ամրացրել իր «Լադա Պրիորա» ավտոմեքենային: Այս մասին հայտնում է «ԿՊ-Կուբան»-ը:

Մեքենայի դռներն այդպիսի մեծության անիվների դեպքում չեն բացվում, դրա համար էլ վարորդը ստիպված է պատուհանով մտնել ու դուրս գալ:

«Մեքենայով երթևեկել կարողացել եմ սուպերմարկետներից մեկի կայանատեղիում: Դեռ չեմ համարձակվում քաղաքում երթևեկել այդպիսի մեքենայով: Անիվները հավաքվել են 1.5 ամսվա ընթացքում: Էսքիզները ես եմ արել»,- պատմել է Վահան Միքայելյանը: