«Ես շատ եմ սիրում «Կուբանը» և նրա երկրպագուներին, ես շատ ընկերներ ունեմ Կուբանի ֆուտբոլիստների շարքերում, սակայն եթե կարողանամ աչքի ընկնել այնպես կտոնեմ, որ Կրասնոդարի մարզադաշտը դեռևս չի տեսել: Սակայն դրա համար նախ պետք է հայտնվել կազմում, իսկ այնուհետև նաև գոլի հեղինակ դառնա»,-«Կրասնոդար» ակումբի պաշտոնական էջին տված հարցազրույցի ժամանակ Կրասնոդարյան դերբիի մասին իր մտքերն է արտահայտել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին:

Դերբիների ժամանակ իր էմոցիոնաների մասին Պիզելին նշել է.« Այսպսիսի խաղերը առանձնահատուկ բնույթ են կրում: Էմոցիաները վարարում են, խաղը ինտենսիվ բնույթ է կրում, մեծ քանակությամբ պայքարներ: Երկու կողմն էլ երազում է միայն հաղթանակի մասին և նախագհները, և երկրպագուները, և մարզիչները և իհարկե ֆուտբոլիստները: Դերբիում ոչ մեկ չի ցանկանում ոչ ոքի խաղալ և մրցաշարային աղյուսակում դիրքերը այստեղ ոչ մի նշանակություն չունեն : Այդ պատճառով միշտ դուրս ես գալիս խաղադաշտ մաքսիմալ կերպով պատրաստված պայքարի, որպեսզի գերազանցես մրցակցին»: 

Իր կարիերայում ունեցած Դերբիների մասին Պիզելին նշել է, որ Կրասնոդարյան դերբին առանձնահատուկ բնույթ է կրում, քանի որ այստեղ ուժերը հավասար են և հանդիպման ելքը հնարավոր չէ կանխագուշակել:

«Հայաստանում այսպիսի մի բան կա, սակայն այնտեղ դերբիները մեծ նշանակություն չունեն, Դոնեցկն ունի իր դերբին «Շախտյոր»-«Մետալուրգ», սակայն նրա ելքը կանխորոշված է և այդ պատճառով մեծ ժողովրդականություն չի վայելում: Կրասնորդարում երկու ակումբն էլ հավասար ուժեր ունեն և հանդիպման ելքը կանխագուշակել անհնարին է, որը ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում խաղի նկատմամբ»: 

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին նախկինում հանդես է եկել Կուբանի շարքերում և նրա համար վաղվա խաղը հատուկ նշանակություն ունի: