«Հրապարակ» թերթը գրում է. «Բացի այն, որ ողջ կառավարման համակարգն այսօր «նստած» է Ֆեյսբուքում, եւ վարչապետով, նախարարներով, ԱԺ նախագահ-փոխնախագահներով, այսպես ասած, ապրում են ՖԲ-ում, նաեւ համացանցում վարկանիշային չափումներ-մոնիթորինգ է արվում ու ներկայացվում վարչապետին։

Այս պահի դրությամբ վարկանիշային աղյուսակում առաջին տեղերում են Արթուր Վանեցյանը, Դավիթ Տոնոյանը, Վալերի Օսիպյանը։ Սակայն վերջինիս տեղը եռյակում ապահովվում է ծանր աշխատանքի շնորհիվ․ ողջ ոստիկանության համակարգը՝ ազգուտակերով, մերձավորներով, Ֆեյսբուքում զբաղված են ոստիկանությանն ու անձամբ ոստիկանապետին գովերգելով, բացասական «քոմենթներին» պատասխանելով եւ վարկանիշային հարցումներում քվեարկելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում