Սիդնեյից Կանբերա ուղևորվող ինքնաթիռի օդաչուն ստիպված է եղել ինքնաթիռն օդանավակայան վերադարձնել: Ինչպես հայտնում է Independent-ը, Ավստրալական Qantas ավիաընկերության ինքնաթիռներից մեկի թռիչքի ժամանակ երկու ուղևորների միջև հեռախոսի պատճառով վեճ է ծագել: Ուղևորներից մեկը պահանջել է մյուսից անջատել հեռախոսը, ինչին ի պատասխան՝ մերժում է ստացել: Այդ պահին պահանջողը խլել է հեռախոսը նրանից, ինչից հետո վեճ է սկսվել:

Լարված իրավիճակը մեղմելու համար միջամտել է ինքնաթիռի բորտուղեկցորդուհին ու հայտարարել է, որ ինքնաթիռում հեռախոսներն անջատել պահանջելն իր աշխատանքն է: Մի քանի վայրկյան անց արդեն սրահում հնչել է օդաչուի ձայնը, որը հայտարարել է, որ որոշում է կայացրել ինքնաթիռն օդանավակայան վերադարձնել:

Օդանավակայանում իրավապահները ձերբակալել են օրինախախտներին: Ինքնաթիռը նախանշված կետ հասել է 25 րոպե ուշացմամբ: