Այսօր առավոտյան հանկարծամահ է եղել թատերագետ Նվարդ Ասատրյանը։ Նրա մահվան մասին հայտնել է «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը։

«Խոր վշտով և մեծ ցավով տեղեկացնում ենք, որ քիչ առաջ հանկարծամահ է եղել հայտնի թատերագետ, ՀԹԳՄ միության անդամ, Նարեկացի հուշամեդալակիր եւ ՀԹԳՄ ոսկե մեդալակիրև թատրոնի նվիրյալ Նվարդ Ասատրյանը։ Նվարդ Ասատրյանը մեր նախաձեռնության և կազմակերպության ամենաակտիվ հետևորդներից և մեզ քաջալերողներից էր։ Մշտապես երիտասարդների կողքին իր գիտելիքներով և կամեցողությամբ։

Իսկ մենք տիկին Նվարդին պետք է հրավիրեինք մեր կազմակերպության շնորհանդեսին, անունը մնաց ցուցակի մեջ։ Խոսքեր չկան․․․ Ցավակցում ենք Ասատրյանների ընտանիքին, նրա ընկերներին և թատերական գործիչներին», – նշվում է նախաձեռնության հրապարակման մեջ։