Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 13:40-ի սահմաններում Գյումրու Տիգրան ՄԵծ փողոցում վրաերթի է ենթարկվել 2008 թվականին ծնված Հ. Խաչատրյանը: Ըստ ականատեսների՝ մեքենան ընթացել է մեծ արագությամբ, երեխային վրաերթի ենթարկելուց հետո էլ վարորդը չի դադարեցրել ընթացքն ու հեռացել է դեպքի վայրից:

Տղային Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց են տեղափոխել տարածքում դեպքին ականատես մարդիկ՝ դեպքի վայր հասած երեխայի ծնողի հետ միասին: Երեխան, ըստ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի, ընդունվել է ստորին վերջույթի բաց տրավմայով, առկա են նաև գլխուղեղի ցնցման երևույթներ: Նա վիրահատվել է, տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը:

ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, դեպքով նախապատրաստվում են նյութեր: Այս պահին կատարվում են անհրաժեշտ գործողություններ երեխային վրաերթի ենթարկած վարորդի եւ մեքենայի հայտնաբերման ուղղությամբ: