Այսօր ձերբակալվել է Արմավիրի մարզի բնակիչ, 46-ամյա Գ. Մ.-ն, հայտնում է Shamshyan.com-ը:

Նա կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզում անառակաբարո գործողություններ կատարելու համար։ Գ. Մ.-ն փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում այդ գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիների նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություն, իր ավտոմեքենան կանգնեցրել է 16-ամյա աղջիկների առջև, իջեցրել է տաբատը և երեխաներին ցույց տվել սեռական օրգանը:

Նա Նալբանդյան գյուղից իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Բաղրամյանի բաժին:

Այսօր Գ․Մ․-ն տեղափոխվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Մ.-ն նախկինում եղել է դատապարտված, իսկ նրա եղբայրն էլ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետն է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: