ԴԱԻՇ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի գտնվելու վայրը մատնել են նրա՝ գերի ընկած կանանցից մեկն ու սուրհանդակը հարցաքննության ընթացքում: Այս մասին հայտնել է The New York Times-ը: Հարցաքննությունը կայացել է նախորդ ամառ, ինչի արդյունքում հայտնի է դարձել թիվ մեկ ահաբեկչի գտնվելու մոտավոր վայրը: Նա թաքնվել է Սիրիայի հյուսիս արևմուտքի հեռավոր գյուղում, որը վերահսկելիս են եղել ահաբեկիչները:
Իմանալով այս տեղեկատվությունը՝ ամերիկացիներն սկսել են համագործակցել իրաքյան ու քրդական հետախուզության հետ:
Նրանք կարողացել են իմանալ ահաբեկչի ստույգ տեղայնությունն, ինչպես նաև՝ հետևել գործունեությանը լրտեսների միջոցով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ը հատուկ գործողությամբ ոչնչացրել է ԴԱԻՇ պարագլուխ 48-ամյա Աբու Բաքր ալ Բաղդադիին: