Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի՝ ըստ որի Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշում է կայացվել, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ասաց. «Ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը, ի՞նչ լուրեր, ի՞նչ գործ, չկա նման բան... Պետք չի էդ ձև ստահոդ բաներ տարածել, իհարկե հերքում եմ»:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ իրավապահ համակարգը լծված է Արթուր Վանեցյանի գործունեության ստուգմամբ։