Ռուս երաժշտական պրոդյուսեր եւ երաժիշտ Մաքսիմ Ֆադեեւը սրտի կաթված է ստացել։ Այս մասին այսօր հայտնել է Super Telegram-ալիքը։

 Ֆադեեւը գիշերն իր մերձմոսկովյան տուն կանչել է բժիշկների։ Նրա մոտ նյարդային համակարգի լիարժեք հյուծվածության պատճառով իշեմիկ կաթված են ախտորոշել։ Նշվում է, որ պրոդյուսերը հրաժարվել է հոսպիտալացումից։ Նա բժիշկների հսկողության տակ գտնվում է տանը։

51-ամյա Ֆադեեւը հայտնի է այնպիսի արտիստների հետ, որոնք են Լինդա, Կատյա Լելը, Նարգիզը, Глюк’oZа-ն։ Նա ստեղծել Serebro խումբը եւ MALFA մերաժշտական խումբը։