Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 2023թ․ աշխարհի լավագույն մարզիչի մրցանակին (ՖԻՖԱ-ի վարկածով) արժանանալուց հետո խոսել է «Բարսելոնայի» մասին, որը գլխավորել է 2008-2012 թվականներին։

Գվարդիոլան՝ տարվա լավագույն մարզիչ․ The Best - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

««Բարսելոնան» իմ սրտի ակումբն է։ Նրանք են ինձ տվել արժեքներ եւ ամեն ինչ։ Դա իմ կյանքի կարեւոր մասն է։ Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», ապա այս ակումբը աճել է շատ մարդկանց աշխատանքի շնորհիվ։ Անցած տարվա տիտղոսները բոլորիս համար առանձնահատուկ պահ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է FC Barcelona Noticias-ը։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Դրանից առաջ նա երեք տարի գլխավորել է Մյունխենի «Բավարիան»։

FIFA The Best. Գվարդիոլան՝ 2023թ․ աշխարհի լավագույն մարզիչ | NEWS.am Sport  - Ամենը՝ սպորտի մասին