«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերջին շրջանի ակտիվությունն առանձնակի հետաքրքրություն է առաջացրել, ու նրա մասին սկսել են հիշել պատմություններ, մասնավորապես, թե ինչպես է գինովցած ժամանակ սիրում լսել, երգել թուրքական երգեր:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորն, ի դեպ, չի հերքել, որ խնջույքների ժամանակ իսկապես թուրքերեն է երգում ու թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է: «Թուրքիայից լոլիկ են բերում, մարդկանց կերակրում, դա չեք ասում, բայց Պետրոսյան Գեւորգը միջոցառման ժամանակ թուրքական ա լսել կամ երգել, դա՞ են ասում:

Ես էլ ասեմ` իրենք հոգով են թուրք, ես լսում եմ ե՛ւ դասական երաժշտություն, ե՛ւ ժողովրդական երաժշտություն, եւ երգում եմ: Կարող եմ նույնիսկ իմ երգերը տեղադրել, էքստազի մեջ ընկնեն»,- ասել է պատգամավորը, որն, ի դեպ, ԱԺ ամբիոնից մշտապես ազգային արժեքներ ու ավանդույթներ է քարոզում: Ու, նրա կարծիքով, հենց դրա համար էլ հաճախ ինչ-որ շրջանակների կողմից թիրախավորվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում