«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հրապարակել այսօր վթարի հետևանքով տուժած քաղաքացիների մասին:

«Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով: Նրանք նույն ընտանիքի անդամներ են:

Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել են ամբուլատոր բուժօգնություն և գնացել են տուն, իսկ մյուս երկուսը գտնվում են ստացիոնար բուժման մեջ:

4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում»,- գրել է նա: