SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 82-ամյա Հ. Սեդրակյանը ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է Վարդաքար գյուղում գտնվող ջրամբարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ պահին նույն ջրամբարում ծառայություն կատարող ոստիկանության Գյումրիի բաժնի պահպանության բաժնի ոստիկանը նկատել է և, վտանգելով իր կյանքը, նետվել է ջրամբարն ու այնտեղից դուրս բերել այդ քաղաքացուն:

Փաստի առթիվ ոստիկանության Գյումրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Թե ինչն է եղել պատճառը, որ 82-ամյա ծերունին փորձել էր այդ կերպ վերջ տալ իր կյանքին՝ դա պարզ կլինի հետաքննության ընթացքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com