ՌԴ Լենինգրադի մարզում 1985 թվականին ծնված ՀՀ քաղաքացին դանակի հարվածներից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է «Невские новости» կայքը: «ՀՀ քաղաքացու խոսքով՝ իր վրա հարձակվել է 3 անհայտ տղամարդ և դանակահարել իրեն: Նույն օրը ՌԴ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ 1981 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացուհուն: Դեպքը տեղի է ունեցել, երբ հարբած վիճակում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է հյուրին: Նշվում է, որ Հայաստանի քաղաքացին հոսպիտալացվել է կրծքավանդակի և ձախ նախաբազկի շրջանում ստացած վնասվածքներով: Հարուցվել է քրեական գործ: