Վիլնյուսի օդանավակայանը ստեղծարար մոտեցում է դրսևորել տոնածառի հացում: Օդանավակայանի աշխատակիցները տոնածառը պատրաստել են ուղևորներից առգրաված արգելված իրերով՝ մկրատներ, դանակներ, ածելիներ, ատրճանակներ և այլն: Իսկ գագաթին գեղեցիկ զարդ են պատրաստել պանրի դանակներից:
Օդանավակայանում վստահ են՝ սա ոչ միայն ինքնատիպ է, այլև ուսուցանող՝ այսուհետ ավելի հեշտ կլինի հիշել՝ ինչ չի կարելի վերցնել ինքնաթիռ նստելիս: