Ինչպես հայտնել էինք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վիլնյուս, որտեղ մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Լրագրողների հետ զրույցում Զելենսկին ասել է, որ ուկրաինական պատվիրակությունը Վիլնյուս է ժամանել երեք նպատակով՝ անվտանգության երաշխիքներ ստանալու, ՆԱՏՕ հրավիրվելու և զենքի։ «Ուզում եմ այս բոլոր հարցերը քննարկել գործընկերների հետ: Ուկրաինան ցանկանում է միասնական դիրքորոշման հասնել բոլորի հետ»,- ասել է նա։

Քիչ անց տեղի կունենա Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի մամուլի ասուլիսը, որին կհաջորդի խորհրդի նիստը։