Երեկ՝ ժամը 22:00-22:30-ի սահմաններում, Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան:

Տեսանյութը՝ ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Սարատիկյանի