Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին գլխավորեց Երևանի «Փյունիկը», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին օրեր առաջ էր ժամանել Երևան, որտեղ նրան դիմավորել էին «Փյունիկի» երկրպագուները:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Ռոման Բերեզովսկին աշխատում էր Հայաստանի հավաքականի և ռուսական «Սոչիի» մարզչական շտաբերում: