Իտալական «Ռոման» պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին հեռացրեց գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մոուրինյոյի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված էր մինչեւ 2024թ․ հունիս։ Կողմերը չէին բանակցում համագործակցությունը երկարաձգելու հարցով։

Իտալիայի առաջնության 20 տուրից հետո «Ռոման» 29 միավորով 9-րդ տեղում է։

Մոուրինյոն «Ռոման» գլխավորել էր 2021թ․ ամռանը։ 2022-ին «Ռոման» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, 2023-ին հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։